ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News
100 մլն վարկի շրջանակում ռուսական կողմի հետ սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը.
«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները` մատակարարումների հարցով: Պայմանագիրը կնքված է, մատակարարման հետ կապված որոշ բանակցություններ են ընթանում», - ասել է Տոնոյանը:
Հարցին՝ արդյոք մատակարարվելիք սպառազինությունն արդեն արտադրվա՞ծ է, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ասել է` մասամբ։