Ադրբեջանը Արցախի հետ սահմանին մարտական կրակով գիշերային զորավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

զորավարժություններ

Ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները Արցախի սահմանից ոչ հեռու մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել։ Այս մասին գրել է  eadaily.com-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ըստ կայքի՝ զորավարժությունների շրջանակում ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել գիշերային պայմաններում: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները տարբեր զենքերից բացված կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։

  --0—ՄՀ