Անընդունելի է. «Եկեղեցու պատմությունը» պետք չէ խառնել այլ առարկաների հետ, սա նուրբ թեմա է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

«Հայ եկեղեցու պատմությունը» հանրակրթական ծրագրից հանելու հարցը հանրային թեժ քննարկումների առանցքում է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնյաները նշում են, որ այն կուսուցանվի հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառներում ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով: 

24News-ը շրջել է Երևանում՝ պարզելու թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիներն այս թեմայի մասին։ Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերն այն կարծիքին են, որ եկեղեցու պատմությունը պետք է որպես առանձին առարկա դասավանդվի հանրակրթական ծրագրերում։ Քաղաքացիների մյուս մասն էլ կարծում է, որ հայագիտական առարկաների ձևաչափով ևս հնարավոր է դասավանդել առարկան։ 

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր տիրայր Քահանա Սահրադյանը, լինելով 40 տարվա հոգևորական, նշում է, որ Հայ Առաքելական եկեղեցու նպատակը բարոյական նորմերով մարդուն դաստիարակելն է, նրա խոսքով՝ եկեղեցու պատմությունը մեկ, երկու տվյալներ չեն, պետք է շատ նուրբ մոտենալ պատմությանը, ավելի հեռուն նայել, քանի որ ազգի ճակատագրի հարց կա։ 

Տեր Տիրայրն առաջարկում է՝ եթե ցանկություն կա «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում կրճատումներ կամ ձևափոխություններ կատարել, ապա այդ ամենը պետք է լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությամբ և գլխավորությամբ։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ