Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ծառի կոտրված ճյուղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

․

Հուլիսի 6-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը (մոտ 5 մ) հեռացրել են երթևեկելի հատվածից:

--0--ԱՀ