Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է անում աջակցել COVID-19-ից տուժած՝ Հայաստանի փոքր բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

քիմ

Իրապատում-շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։

«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելով փոքր բիզնեսին՝ COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։

Նա նաև մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։ 

--00—ԼՄ