Կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

ճանապարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղու կառուցման աշխատանքները։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է. «Ներկայումս ընթանում է Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգումը:

2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև-Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը։

Նախատեսված է`

-2021 թ.-ին՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի

-2022 թ.՝ ևս 10 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։

-Ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թթ.»:

--00—ԼՄ