Ռուսաստանում կորոնավիրուսի 6368 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 6368 նոր դեպք է գրանցվել, մահացել է 198 մարդ, ապաքինվել՝ 9551-ը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր հաստատվել է 694 հազար 230 դեպք, որից 463 հազար 880-ը ապաքինվել է, 10 հազար 494-ը՝ մահացել։

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 11, 3 միլիոն է, ավելի քան 532 հազարը մահացել է։

  --0—ՄՀ