Ահազանգ. Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

պայթուցիկ.

Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

--00—ԼՄ