Հայտնի է՝ ԿԸՀ-ն ե՞րբ կքննի խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի մանդատի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

էդ

Հայաստանի ԿԸՀ-ի վաղը կքննի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված 22 Հունիս 2020թ.. թիվ ԱԺԽ.3/4416-2020 դիմումի (բողոքի) քննարկումը տեղի կունենա՝
2020 թ. Հուլիսի 08 -ին ժամը՝ 15:00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում»,-նշված է ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարությունում:

Նշենք, որ քննության առարկան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18-րդ մանդատը վերադարձնելն է: ԼՀԿ նախագահը Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու խմբակցության 18 մանդատներից 1-ը, որ պակասել էր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո: 

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-նշել էր Մարուքյանը:

Անկախ պատգամավորը՝ Արման Բաբաջանյանը, ԼՀԿ-ի դիմումը խոցելի էր համարել. «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլևս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենևին այդպես չեմ մտածում»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս