Ջերմուկի զբոսայգու, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման համար 215 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

ջերմուկ

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա.

215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։

12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով:

--00—ԼՄ