ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա.
215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:
Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով:
--00—ԼՄ