Ծառուկյանը չի ցանկանում, որ դատական նիստերը հետաձգվեն, խնդրել է առանց իրեն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։ Այս մասին լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Այն կհրապարակվի վաղը, ժամն այս պահի դրությամբ հսկատ չէ, կախված է ծանրաբեռնվածությունից։ Հույս ունենք, որ մեր բողոքի փաստարկները կընդունվեն դատարանի կողմից»,- հավելեց նա։

Պաշտպանը նշեց, որ բողոքները չբավարարելու դեպքում կքննարկվի Վճռաբեկ և Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ծառուկյանի՝ դատական նիստերին ներկա լինելուն, Սարգսյանն ասաց․

«Որպեսզի տպավորություն չլիներ, թե արհեստական ձգձգումներ կան, Գագիկ Ծառուկայնն ասել է, որ չի ցանակնում հետաձգումներ տեղի ունենան, խնդրել է առանց իրենց անցկացնել նիստը»։ --0—ՄՀ