Աչաջուր գյուղում 8 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Աչաջուր գյուղում ստուգել են նույն գյուղի 32-ամյա մի բնակչի 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսության տարածքից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս