ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է 50-ից ավելի, 48 ժամով մի քանի տնտեսվարողի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում:

ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել:

Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործողությունների արդյունքը փաստում է, որ սննդի շղթայում գործող բիզնեսը պատասխանատվությամբ է մոտենում Կորոնավարակի (Covid 19) դեմ պայքարին. խախտումները պակասում են:  

--0—ՄՀ