ԱԺ-ն դիմակ չկրելու համար տուգանքի բարձրացման հարցը չի քննարկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

դիմակ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:
Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։
Առողջ եղեք» ։ 

--0—ՄՀ