28-ամյա աղջիկը թոշակառու հարևանից գողացել էր բանկային քարտը և 300 հազար դրամ կանխիկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

քարտ

Հուլիսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։

Նախնական տվյալներով՝ դարակից հափշտակել է բանկային քարտը, որի հետեղել է նաև գաղտնաբառը, ապա վարչական շրջանի մի բանկոմատից , քննությանը հայտնի տվյալներով՝ 300 հազար դրամ կանխիկացրել։ Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում  կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տարեց կնոջ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։  

--0—ՄՀ