Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 274 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

կասեցում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 6-ի դրությամբ  կայացվել է 4 274 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է  44 483  ստուգում, որից միայն 669-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ