Խոշոր ավտովթար`Երևանում. բախվել են Mercedes, 2 Opel և ГАЗ 21 ավտոմեքենաները․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

․

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Փարաքարի «գաի պոստի» դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, 2 Opel և ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս