Հայաստանը չի կարող գտվել պերմանենտ հեղափոխության մեջ. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ այժմ ամբողջովին մոռացության է մատնվել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ եթե նախկին իշխանության ժամանակ գոնե խոսվում էր այդ մասին, հայտարարություններ էին լինում, այժմ անգամ չի խոսվում, ձայն-ծպտուն չկա այդ մասին:

Նա այն համոզմանն է, որ միայն ձերբակալություններով պետությունը առաջ չի գնում: «Պետությունն առաջ է գնում համակարգային ծրագրեր մշակելով ու դրանք առաջ մղելով: Բայց Հայաստանում այսօր ընկած ենք քաղաքական կենցաղի, մեկ օրվա կյանք ունեցող հարցերի հետևից: Հեղափոխականը պետք է պետական գործիչ դառնալ կարողանա: Հայաստանը անընդհատ չի կարող գտվել պերմանենտ հեղափոխության մեջ»,- ընդգծեց իրանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս