Մեկնարկել է Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարությունը. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ տրվել է Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը:

«2022 թ. հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից»,- տեղեկացրել է նախարար Թորոսյանը։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս