Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

ю

Ոստիկանության ծառայողները հուլիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված՝ տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--0--ԱՀ