Կապան քաղաքում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը

Հուլիսի 7-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

--0--ԱՀ