Վրաստանի Radisson Collection 5-աստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

աշխարհ

Վրաստանում հրդեհ է բռնկվել Radisson Collection 5-աստղանի հյուրանոցում, որը գտնվում է Կախեթիայի Ցինանցալի բնակավայրում։ Այս մասին հայտնում է InterpressNews-ը։

Ըստ նահանգապետ Իրակլի Կադիգաշվիլիի, հրդեհը հաջողվել է մարել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նախնական վարկածի համաձայն, հրդեհն առաջացել է սաունաների հատվածում։

--0--ԿԿ