COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ԱՆ-ն պարգևատրել է «Ռեստարտի» 30 անդամների և կամավորների

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

պատվոգիր

Ռեստարտ ուսանողական քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացվող՝ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունքում «Ռեստարտ»-ի մոտ 30 անդամներ և կամավորներ պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Հավելենք, որ վերջին 1 օրում Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 820 է։ Ապաքինվել է 520 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 708 -ը: Հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 17 հազար 427 մարդ։

--00—ԼՄ