Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը անցել են 700 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

կորոնավիրուս

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 6562-ի,մահացել է 173 մարդ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Երկրում ընդհանուր առմամբ վարակման 700 հազար 792 դեպք է գրանցվել, նրանցից 472 հազար 511-ը ապաքինվել է, 10 հազար 667-ը՝ մահացել։

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը անցել են 11 միլիոն 500 հազարը։

 --0—ՄՀ