Նարեկ Սամսոնյանի մոտ եմ. նա ենթարկվել է վարչական ձերբակալման. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

ռուբեն

Իրապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառմալով Նարեկ Սամսոնյանի՝ վարչական ձերբակալմանը:

«Նարեկ Սամսոնյանի մոտ եմ։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն. Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»,-գրել է իրավապաշտպանը:

Ավելի վաղ Նարեկ Սամսենյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման է ենթարկվել կենտրոնի ոստիկանություն»:

--00—ԼՄ