«Հայփոստը» հասարակայնության հետ կապերի գծով նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

հայփոստ

«Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի գծով նոր տնօրեն ունի:  Պարտականությունները կկատարի Նանա Գնդոյանը: 

«Սիրելի լրագրողներ, ընկերներ ուզում եմ տեղեկացնել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի առաջարկով ստանձնել եմ «Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները:

Շնորհակալ եմ պ.-ն Կարապետյանին իմ մասնագիտական հմտություններին վստահելու համար:

Ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ աշխատելու իմ լրագրող գործընկերների հետ, անկեղծ ասած, արտակարգ ռեժիմով տեղեկատվական դաշտում մեր համատեղ աշխատանքը կարոտել եմ: 

Նորանշանակ տնօրենի գլխավորությամբ թիմը գնալու է փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների արդիականացման և շուկայում նոր դիրքավորման լայնամասշտաբ բարեփոխումների: Ռազմավարական նշանակություն ունեցող փոստային կապի ազգային օպերատորը վստահաբար ունենալու է իր ներուժին համապատասխան դիրքավորում պետության ենթակառուցվածքային համակարգում: Այս գործում մեզ համար անչափ կարևոր է լինելու ԶԼՄ-ների հետ աշխատանքը հանրային իրազեկման բաղադրիչի ապահովման հարցում: Անչափ գործ ոււնենք անելու

Դե գիտեք, լրատվական դաշտի գուրունե՛ր ջան, մենք իրարից՝ անպակաս», - գրել է Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան էջում: 

--00—ԼՄ