Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով:

«Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել Նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար։

Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»,- գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս