Եթե քաղաքացին ինքնուրույն չի դնում դիմակ, այո՛, նրան պետք է պարտադրել. Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարց է բարձրացնում՝ միայն դիմակ դնելն ու համաճարակային կանոններին հետևելը արդյո՞ք բավարար է համավարակը հաղթահարելու համար, իհարկե ոչ: Բացատրում է՝ պանդեմիան հաղթահարելու համար կարևորագույն պայման է նաև առողջապահության ճիշտ կազմակերպումը:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քննարկվող հարցին, թե կառավարությունը մտադիր է բարձրացնելու դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքի չափը, Բադալյանը նշեց. «Եթե քաղաքացին ինքնուրույն չի դնում դիմակ, այո, նրան պետք է պարտադրել: Ավելին ասեմ՝ եվրոպական երկրներում դիմակ չդնելու տուգանքը 300 եվրո է, այլ հարց է, որ այնտեղ բաց տարածքներում դիմակ չդնելու համար մարդիկ չեն տուգանվում»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ