Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Ռոման» հաղթանակ տարավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Մխիթարյան

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։

Խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ նշանակված 11 մետրանոցն իրացրեց սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան։

Հանդիպման 43-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։  

Երկրորդ խաղակեսում Մխիթարյանի փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խփեց 2-րդ գոլը։

Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին։

  --0—ՄՀ