Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 968 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 968 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 844:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4425 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 222-ը: 

  --0—ՄՀ