Բաբլոյանի և Բաբայանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

կոլաժ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանինախագահությամբ ավարտվել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:

Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ներկայացված միջնորդությունները։ Դատական ակտը կհրապարակվի 17։30-ին։

--0—ՄՀ