Ձորագետի ջրերի անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով նմուշառում է արվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել Ձորագետ գետի դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։

Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։

Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի Ընկերությունը չունի պոչամբար։

Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։

Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով։  --0—ՄՀ