ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն կաշառքով են ձայն հավաքել, ընտրողներն ապրել են համակենտրոնացման ճամբարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն կաշառքով են ձայներ հավաքել։ Ընտրողներն ապրել են համակենտրոնացման ճամբարի պայմաններում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը համաձայն չէ գնահատականների հետ, թե իշխանության վարկանիշը հանրության մոտ նվազել է։ Նա կարծում է, որ ընդդիմությունն այնքան վարկանիշ չունի, որ դուրս գա փողոցում պայքարելու և արտակարգ դրությունը որպես պատճառ ներկայացնելը՝ ուղղակի պատրվակ է դրա քողարկելու համար։

«Թող մի երկու ամիս հետո էդ ցույցերն անեն, աշխարհը չքանդվեց։ Տենանք էն կաշառք վերցրածները պատրա՞ստ են նորից վերցնեն։ Նրանք պատրաստ չեն։ Մարդիկ  ազատության շունչը զգացել են, իրենք էլ չեն վերադառնա հինը։ Դրա համար մեր ընդդիմադիրները պետք է փոխեն իրենց ոճը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ