Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

1

Հուլիսի 9-ին՝ ժամը 13։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

--00—ԼՄ