Կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

1

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2002-2005 թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում՝ որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում՝ որպես ՏՏ զարգացման վարչության պետ, իսկ 2005 թվականից՝ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանն 1986 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ որպես հիդրոինժեներ, իսկ 2009 թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:

--00—ԼՄ