Հայաստանում կորոնավիրուսի 557 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 709 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ , 24News

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 557 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 30 հազար 903 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 709  մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 471 -ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 18 հազար  709 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 546 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 177-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 131 հազար 126  քաղաքացի:  --0—ՄՀ