Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News    

կորոնավիրուս

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ըստ տվյալների՝ առողջացել է ևս 3 քաղաքացի։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 146 է: 

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակը՝ միջին ծանրության:

Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի։

--0--ԿԿ