ԱՄՆ Պետդեպը խորհրդատու կվարձի ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

քաղաքական

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում օդնելու համար: Մասնագետը կհամագործակցի արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետության բարձրացման գործում: Այս հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կենթարկեն կոռուպցիոներներին»,-ասված է փաստաթղթում:

--0--ԿԿ