ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը:
--00—ԼՄ