Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լևանդովսկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Լևանդովսկի

Գերմանիայի ֆուտբոլիստների միությունը Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։

Լևանդովսկուն հաջորդում են «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

Լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը, լավագույն նորեկ՝ «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ալֆոսնո Դևիսը:

--0—ՄՀ