ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կֆինանսավորի Արցախում ականազերծման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Արցախ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը կարևոր քայլ է կատարել Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այս բարի մարդու և նրա գործընկերների շնորհիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հուսով ենք, որ նախագիծը նույնությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Մենք բարձր ենք գնահատում Վաշինգթոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության ջանքերը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամների, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար:

--0--ԿԿ