Դիմակը կարող է դառնալ նորաձև աքսեսուար. ԱՀԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

mod

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչին, հայտնում է, որ դիմակը կարող Է դառնալ նորաձև աքսեսուար: Բայց պետք է նաև ամեն ինչ անել, որ դիմակները նաև հասանելի լինեն: 

«Դեմ չեմ, որ դիմակը դառնա նորաձև դետալ: Բայց միայն մի պայմանով, այն է՝ եթե դա գործվածքից պատրաստված լինի, ապա պետք Է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ, և որ այն լինի եռաշերտ: Դիմակը կարող Է լինել ցանկացած պատկերով: Ես հասկանում եմ՝ տապ Է, հարմար չԷ, այդ ամենը հասկանալի Է: Պարզապես անհրաժեշտ Է ընտելանալ դրան»,-ասել Է Վույնովիչը:

Նշենք, որ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվն անցել է 12,3 միլիոնը, մահացել է ավելի քան 557 հազար դրամ, ապաքինվել՝ 7,2 միլիոնը:

--00—ԼՄ