Աֆղանստանում վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

աշխարհ

Վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ովքեր մասնակցում են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը։ Այս մասին հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

COVID-19 ունեցող խաղաղապահները վերադարձել են Վրաստան ռոտացիայի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ: Զինծառայողները հայրենիք են վերադարձել Գերմանիայի օդուժի ինքնաթիռով՝ բժիշկների եւ այլ բուժանձնակազմի ուղեկցությամբ։

--0--ԿԿ