Բաշկորտոստանում Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերան է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Վետերան

Բաշկորտոստանի Հանրապետությունում տեղի ունեցած գողության դեպքի ժամանակ սպանվել է Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերան Իվան Նեսմեյանովը։ Այս մասին ren.tv -ի հաղորդմամբ՝  հայտնել է Կիգինսկի շրջանի վարչակազմի ղեկավար Զուհրա Գորդիենկո-ն։

Հարևանները պատմել են, որ վետերանին սպանելուց առաջ տանջել են։ Տեղացիները պատմել են նաև, որ տղամարդը կնոջ մահից հետո մենակ է ապրել։

Դեպքի վայրում այժմ աշխատում են ներքին գործերի նախարարության աշխատակիցները։

  --0—ՄՀ