Արցախի նախագահը փոփոխություններ է մտցրել ներման հարցերի հանձնաժողովի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը:   --0—ՄՀ