Աշտարակի ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

ոստիկանություն

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի շմարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը:

Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:
Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: --0—ՄՀ