Իմաստ ունի՞ արդյոք, որ ԲՀԿ-ն ռեինկարնացիա ապրի. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին գոհացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքը: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ լրջագույն խնդիրներով առողջապահական համակարգ ենք ժառանգել, բայց այդ համակարգն այսօր ոտք է մեկնում աշխարհի զարգացած երկրների հետ:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի քաղաքական հայտարարություններին ու գրառումներին, ապա Ջուլհակյանը դա խիստ բնական ու նորմալ է համարոււմ: Այո, ասում է, Թորոսյանից քաղաքական հայտարարություններ է ակնկալում:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է օրինակ մեկնաբանում Արսեն Թորոսյանի՝ «ԲՀԿ-ն ռեինկարնացիայի կարիք ունի» հայտարարությունը, «Իմ քայլ»-ականն ասաց. «Այդ մասով երևի պետք է խոսեմ պարոն Թորոսյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իմաստ ունի, որ ԲՀԿ-ն ռեինկարնացիա ապրի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ