Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիք

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 10, 24News

․

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքը որոշում է  կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի:

Տարածված հայտարարությունում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, զգացված ենք ցավակցական խոսքերի և մեր ընտանիքին զորակցություն հայտնելու համար: Որոշում ենք կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել ներքոնշյալ հաշվեհամարին՝ Կարենի ծրագրերի իրականացմանն ուղղելու համար: Կարծում ենք, որ Կարենը միայն հպարտ կլիներ` իմանալով մեր այս որոշման մասին:

Հաշվեհամար` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» 2050653748651001 Ստացող՝ Վահան Վարդանյան Հարցերի համար զանգահարել՝ 055-98-28-35»:

--0--ԱՀ