Մասիս-Չարբախ ավտոճանապարհին բազմակի կտրած-ծակած վերքերով քաղաքացի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

վթար

Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։25-ի սահմանում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Անդրեասյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 43-ամյա Արտակ Մ․-ն։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ Արտակ Մ․-ին հայտնաբերել է իր սանիկը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Գասպարյանը։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս